Array ( [mr_id] => 86037 [mr_node] => 76168 [mr_media] => 76406 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76406 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76406.jpg [media_name] => Arcax [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 13:25:46 )
Facebook Instagram Youtube
Արցախում նախընտրական շրջան է՝ 228 համայնքներում կընտրեն ղեկավար և ավագանու անդամ
Կիրակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան բոլոր 228 համայնքում:

Շուտասելուկի պես. ԿԸՀ նախագահի տեղակալին քնած ժամանակ հարցնեք, անգիր կասի բոլորը թվերը` ընտրողների, տեղամասերի, դիտորդների, լրագրողների։

Հանձնաժողովի աշխատանքների գլխավոր պատասխանատուն Եղիշե Արզումանյանն է։ Մյուս Արզումանյանը Նախագահը` ֆիզարձակուրդում է` երկրորդ զավակին նոր է ունեցել։ Առաջինով էլ անցած ընտրություններում էր հղի։ ԿԸՀ֊ի գլխավոր կատակը քաղաքական չէ` քանի ընտրություն լինի, իրենց ղեկավարն այնքան երեխա կունենա։ Հանուն ժողովրդագրական աճի։

Արցախի 7֊րդ ՏԻՄ ընտրությունների տեղամասերը մինչև կեսգիշեր կահավորված կլինեն։ Դրանք 277-֊ն են։ Այստեղ չկան քվեարկությունը ֆիքսող հատուկ սարքեր։ Արցախցիերին հարցնեք, կասեն` մեր ավանդական թուղթ գրիչից լավը չկա։

Ստեփանակերտի քաղաքապետի աթոռի համար մրցավազքի են դուրս եկել հինգ թեկնածու։ Երեքը մասնավոր հատվածից են, ֆինանսական, մեկը հիմա փոխքաղաքապետ է, մյուսն էլ նախկին զինվորական։ Պահեստազորի գնդապետն ու Մարտական խաչ առաջին աստուչանի մեդալակիրը որոշել է 27 տարվա զինվորական կյնքից հետո մտնել քաղաքականություն։

Թեկնածուներուները խոստանում են ճանապարհները բարեկարգել, կոյուղու համակարգի հարցը լուծել, տրանսպորտը մոդեռնուզացնել, մեծ հնչեղություն ունեցող հարցերը դնել քաղաքային հանրաքվեի:

Ծրագրերից բացի, ընտրողները պարզ ցանկություն էլ ունեն` քաղաքապետին տեսնել փողոցներում, ժամանակ առ ժամանակ զրուցել նրա հետ։

Արցախում միայն պաստառներն են հուշում, որ կիրակին ընտրական է։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում` ոչ մի գրավոր բողոք դիմում։ եռալեզու պաստառները հիշեցնում են` Ձեր ընտրությամբ է պայմանավորված համայնքի ապագան։