Array ( [mr_id] => 86034 [mr_node] => 76169 [mr_media] => 76398 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76398 [media_album] => 9 [media_path] => media/2019/09/76398.jpg [media_name] => unnamed (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-05 15:15:15 )
Facebook Instagram Youtube
ԱԳ նախարար. Եվրոպայից հայերի արտաքսումը պայմանավորված է վիզաների չեղարկման օրակարգով
Լեհաստան չմեկնելու պատճառն այդ երկրի դիրքորոշումն է 2-րդ աշխարհամարտի նկատմամբ: ԵԱՏՄ գագաթնաժողովի նախապատրաստման հարցում արտառոց իրավիճակ չկա:

ԱԳ նախարարության առաջնահերթ հարցերից է Եվրամիության հետ վիզաների չեղարկումը: Խնդիրն այն է, որ Եվրոպա առանց վիզա մեկնելու համար Հայաստանը նախ պետք է ընդունի այնտեղ անօրինական հաստատված իր քաղաքացիներին: Սրանով է բացատրվում Եվրոպայից արտաքսումների աճը: Գործընթացը փոխկապակցված է, որքան շատ հայ վերադարձնենք հայրենիք, այնքան առաջ կգնա վիզաների չեղարկման օրակարգը:

ԱԳ նախարարն անուղակի հաստատեց, որ վարչապետը չի մեկնել Լեհաստան Երկրորդ աշխարհամարտի 80-ամյա տարելիցին պատերազմի նկատմամբ այդ երկրի դիրքորոշման պատճառով: Այն ընդգծված հակախորհրդային ու հակառուսական է: Հայաստանի համար՝ պատերազմը զգայուն հարց է՝ հաշվի առնելով, թե որքան զոհ է տվել հայ ժողովուրդը:

Հոկտեմբերի մեկին Երևանում կանցկացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Կգա արդյոք Ռուսաստանի նախագահը: Զոհրաբ Մնացականյանի խոսքով, արտառոց ոչինչ չի եղել, հետևաբար սպասում են անդամ բոլոր երկրների ղեկավարներին:

Մինչև այդ, սեպտեմբերի վերջին վարչապետը կմեկնի Միացյալ Նահանգներ: Այցի առանցքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն է: Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին նախարարն ասաց, որ այն մի օր կլինի, բայց երբ՝ անհայտ է: Հայտնի է, որ շուտով կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ամենայն հավանականությամբ սեպտեմբերի վերջին հենց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում: