Array ( [mr_id] => 86036 [mr_node] => 76170 [mr_media] => 76414 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76414 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76414.jpeg [media_name] => 2711548796721.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 15:19:33 )
Facebook Instagram Youtube
«Իմ քայլ»-ի հանդիպումը Փաշինյանի հետ՝ ինչ քննարկեցին ու ինչ որոշեցին
Ի վերջո, Ամուլսարը կշահագործվի, թե ոչ, հավանականությունն Ալեն Սիմոնյանը հիուսն-հիսուն է գնահատում:

Երկու ժամից ավելի Իմ քայլականները քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում էին: Հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ էր: Օրակարգն, ըստ խմբակցության ղեկավարի, դեռ հայտնի չէր: Լիլիթ Մակունցը, մինչև նիստին հասնելը խոսեց՝ քննարկում են բոլոր հրատապ հարցերը: Անհանգստացած են նաև սահմանադրական դատարանի որոշմամբ, որը դեռ գրավոր չի հրապարակվել:

Նիստը չէր ավարտվել, փողոց դուրս եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Հարցերին չպատասխանեց, բայց մի քանի րոպեից վերադարձավ: Նիստն ավարտվեց, վարչապետը հուշեց՝ մանրամասներն Ալեն Սիմոնյանից:

Ալեն Սիմոնյանը միանգամից հերքեց, լարում չի եղել, դուրս է եկել, որովհետև փաստաթուղթ էր մոռացել: Նիստն անցել է համերաշխ մթնոլորտում: Խոսել է վարչապետը, հետո պատգամավորները հարցեր են տվել Նիկոլ Փաշինյանին ու Տիգրան Ավինյանին:

Ինչ որոշվեց «Իմ քայլի» նիստում, Ալեն Սիմոնյանը չի ասում, որոշում դեռ չկա, միայն քննարկում էր: Անդրադառնալով քննչականի նախագահի տեղակալի հրաժարականի խնդրին՝ Ալեն Սիմոնյանը պնդեց, որ Ամուլսարի կապակցությամբ պաշտոնանկությունների քննարկում չի եղել: Ի վերջո, Ամուլսարը կշահագործվի, թե ոչ, հավանականությունն Ալեն Սիմոնյանը հիուսն-հիսուն է գնահատում:

Կշահագործվի, թե ոչ, հիսուն-հիսուն հավանականությամբ դիլեման, երբ կհանգուցալուծվի: Կսպասեն այնքան, մինչև վերջնական ու անսխալ որոշում լինի: