Array ( [mr_id] => 86040 [mr_node] => 76172 [mr_media] => 76415 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76415 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76415.jpg [media_name] => d5a1d5b2d5a2-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-06 15:50:52 )
Facebook Instagram Youtube
Երևանի 26 աղբատար մեքենաներն այս ամիս կդառնան 55
Երևանի ավագանու երեք խմբակցությունների ներկայացուցիչները պնդում են՝ Սանիթեքի հետ պայմանագիրը պետք է լուծարվի, որովհետև այդ ընկերությունը Երևանում աղբահանություն չի իրականացնում:

Ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արմեն Գալջյանի խոսքով, պատճառներից մեկն այն է, որ Սանիթեքի հետ կնքված երկու պայմանագրերը ընկերությանը մենաշնորհային դիրք են տվել:

Ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, քաղաքային իշխանությունը սանիթեքի ոչ ճկուն քաղաքականություն է վարում և նպատակ ունի ընկերությունը դուրս մղել հայաստանից:

Երևանում այս պահին աղբահանություն են իրականացնում քաղաքապետարանի 26 աղբատար մեքենաները: նախատեսված է դրանք այս ամիս հասցնել 55-ի:

Քաղաքում աղբի կուտակումը վարակիչ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Սանիտարահիգիենիկ և հակահամաճարային վերահսկողության վարչության պետը զգուշացնում է՝ պետք է հատկապես ուշադիր լինել շենքերի բակում խաղացող երեխաների հանդեպ: Նրանք կարող են պատահաբար դիպչել կեղտոտ իրերի և աղիքային հիվանդություն ձեռք բերել:

Բանախոսների խոսքով, Սանիթեքի հետ պայմանագրի խզումից հետո էլ միանգամից նոր օպերատոր ունենալ հնարավոր չի լինի: Առնվազն մեկ տարի է պետք մրցույթ հայտարարելու, անցկացնելու և նոր օպերատոր ընտրելու համար: