Array ( [mr_id] => 86044 [mr_node] => 76174 [mr_media] => 76417 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76417 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76417.jpg [media_name] => Manu Pashtonankutyunner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 11:28:22 )
Facebook Instagram Youtube
Օրվա պաշտոնանկությունները՝ ով, երբ, ինչի համար
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ազատման դիմում է ներկայացրել:

Տալիս էին Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի անունը, բայց քննչական կոմիտեում առաջին պաշտոնանկությունը Սամվել Ավետիսյանին էր: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել: Լուրը, թե դիմում է գրել նաև Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը, դեռ չի հաստատվել: Կոմիտեն պարզաբանել է՝ Նշանակվել է ծառայողական քննություն, որոշում կլինի դրա ավարտից հետո:

Օրվա մյուս ազատման դիմումը Իջևանից է: Քաղաքապետ Վարդան Ղալումյանն ազատվելու դիմում է ներկայացրել: Լուրը հաստատել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Պատճառների մասին ոչ մի խոսք: Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին ներկայացվել է պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանք: Հարուցվել է քրեական գործ: Իջևանի քաղաքապետի խափանման միջոցը չհեռանալու ստորագրությունն է:

Խմբակցությունից Հեռանալու մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանը: Այդ հայտարարությանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան»-ը: Արման Բաբաջանյանը դեռ չի ասել, Լուսավոր Հայաստան խմբակցությունից դուրս գալուց հետո, կհրաժարվի նաև պատգամավորական մանդատի՞ց, թե՞ խորհրդարանում կմնա որպես անկախ պատգամավոր