Array ( [mr_id] => 86045 [mr_node] => 76175 [mr_media] => 76418 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76418 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76418.jpg [media_name] => Nairi Xaxox Ev Gini copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 11:30:45 )
Facebook Instagram Youtube
Ինչ են կանխատեսում խաղողագործները խաղողի բերքի մասին
Խաղողագործների միության ղեկավարը դժգոհ է այս տարվա խաղողի բերքից:

Արտակ Սարգսյանը կանխատեսում է, որ խաղողի բերքն այս տարի անցած տարվա համեմատ 40 տոկոս պակաս կլինի: Պատճառը՝ գարնանային ցրտահարություններն էին, սնկային հիվանդությունները, Արմավիրի մարզի մի քանի համայնքներում տարածված ֆիլո-քսերա հիվանդությունը:
Արտակ Սարգսյանն առաջարկում է` խաղողի գին սահմանելիս հաշվի առնել խաղողի շաքարայնության տոկոսը: Ըստ խաղողագործների միության ղեկավարի՝ խաղողի արտադրության ինքնարժեքը բարձր է. գյուղացին քիչ եկամուտ է ստանում:

Գինու ազգային կենտրոնի ղեկավարը, սակայն, լավատես է: Ավագ Հարությունյանը հայտնեց, որ լավ տարի էր խաղողագործների համար: Էկոնոմիկայի նախարարությունը դեռ չունի խաղողի բերքի կորստի վիճակագրությունը, սակայն Ավագ Հարությունյանը կարծում է, որ բերքի կորստի չափը 10-15 տոկոս կկազմի:

Խաղող մթերող խոշոր գործարաններից մեկն արդեն իր գինը սահմանել է՝ տեխնիկային խաղողը կմթերի 150 դրամի չափով: Ըստ Ավագ Հարությունյանի՝ կան գործարարներ, որ կոնյակի համար նախատեսված խաղողը պատրաստ են մթերել 155-160 դրամի չափով, իսկ գինու խաղողը՝ 200 դրամից սկսած: