Array ( [mr_id] => 86051 [mr_node] => 76181 [mr_media] => 76424 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76424 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76424.jpg [media_name] => Alla Ayb Bem Gim Mijadep copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 12:42:30 )
Facebook Instagram Youtube
Ժամը լրատվականը պարզել է, թե իրականում ինչ է եղել 53-րդ դպրոցում
Լրատվամիջոցները գրեցին, ֆեյսբուքը քննարկեց 6-ամյա երեխայի հետ դպրոցում տեղի ունեցած միջադեպը: Ըստ լուրերի, պահակը նրան քարշ էր տվել միջանցքում:

Դպրոցի տնօրենը ճշտում է երեխան ոչ թե 6, այլ 5 տարեկան է, դպրոցն էլ նախակրթարան չունի: Երեխայի մայրը հրաժարվեց խոսել՝ նշելով, որ դա իր, ոստիկանների և դպրոցի պահակի խնդիրն է: Դպրոցի պահակը, որը պատմության գլխավոր հերոսն է, նշեց, որ այս պատմությունը սկսվել էր սեպտեմբերի 2-ին, երբ դասերն ավարտվել էին, մայրը երեխային բերել էր դպրոցի բակ: Հաջորդ օրը, երբ նույն ժամին եկել էին դպրոց, երեխան մտել է դպրոց, չի ենթարկվել ոչ ծնողին, ոչ պահակներին:

Պահակը նշեց նաև, որ հաջորդ օրը, դպրոց է եկել երեխայի մորաքույրը ոստիկանի հետ, պահակի հետ զրուցել է նաև թաղայինը: Ըստ տարածված լուրի՝ երեխային հասցվել են մարմնական վնասվածքներ, բայց «Այբ, Բեն, Գիմ » զարգացման կենտրոնի գործադիրը, տնօրենը հերքեց սա: Աղջիկը իրենց սանն է և երեկ եկել էր զարգացման կենտրոն:

Այս գործի վերաբերյալ նյութերը նախապատրաստվում են Ոստիկանության Էրեբունի բաժնում: