Array ( [mr_id] => 86062 [mr_node] => 76186 [mr_media] => 76431 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76431 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76431.jpg [media_name] => Nairi Qocharyani pastabanner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 15:38:52 )
Facebook Instagram Youtube
ՍԴ որոշումից հետո փաստաբանները դիմել են դատարան՝ Քոչարյանի կալանքը վերացնելու համար
Դատախազությունը զերծ է մնում մեկնաբանություններից:

Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը հրապարակելուց հետո՝ նրա փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցը քննարկելու համար դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին, այլ անհապաղ դատական նիստ հրավիրի ու անդրադառնա խափանման միջոցի հարցին:

Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, սահմանադրության ուժով պաշտպանված անձ է: Ըստ Վարդևանյանի՝ տեղի է ունեցել իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում:

Քոչարյանի փաստաբանների հայտարարությունների և Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ Գլխավոր դատախազության դիրքորոշումը պարզելու համար Ժամը դիմեց նաև դատախազություն: Հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ իրենք առայժմ զերծ են մնում որևէ մեկնաբանությունից: