Array ( [mr_id] => 86071 [mr_node] => 76189 [mr_media] => 76435 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76435 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76435.jpg [media_name] => Ani Rusastan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 10:59:28 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ձերբակալվածներին
Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակեցին ձերբակալված քաղաքացիների: Ռուասաստանի նախագահը ներում է շնորհել 11 մարդու, Ուկրաինայի նախագահը՝ 16: Ռուսական մեդիան հայտնում է, որ փոխանակումը տեղի է ունենում 35-ը 35-ի դիմաց սխեմայով: Բորիսպոլի օդակայանում վերադարձող ուկրաինացիներին դիմավորել է նախագահ Զելենսկին: Նա նշել է, որ սա իր և Վլադիմիր Պուտինի առաջին քայլն է: Ի դեպ, վերլուծաբանները զգուշորեն խոսում են ռուս-ուկրաինական սառույցի հնարավոր հալոցքի մասին:

Ռուսական և ուկրաինական օդանավերը Կիևում ու Մոսկվայում վայրէջք են կատարել գրեթե միաժամանակ: Ձերբակալվածների փոխանակումը տեղի է ունեցել 35-ը 35-ի դիմաց: Ամեն ինչ ընթացել է նախատեսվածի պես՝ առանց խնդիրների և սադրանքների: 

Ուկրաինայի նախագահը օդանավակայանում է դիմավորում վերադարձողներին: Մինչև վերջին պահը նրանց անունները չէին հրապարակվում: Քննարկվել ու որոշումներ են կայացվել մինչև առավոտ: Արդյունքում Ուկրաինա վերադարձողների մեջ են Կերչի նեղուցում կալանված ուկրաինական նավի բոլոր նավաստիները: Ամենախնդրահարույց ֆիգուրը ռեժիսոր Օլեգ Սենցովն է: Նրան Մոսկվան ահաբեկչության մեղադրանքով ազատազրկել էր քսան տարով, ինչից հետո Սենցովը հացադուլ էր հայտարարել և կերել միայն 145-րդ օրը: 

Նախագահների հենց այդ հեռախոսազրույցների ժամանակ էլ ամեն ինչ որոշվել է: Ռուսաստան վերադարձողների մեջ են «Ռիա Նովոստի» Ուկրաինայի գլխավոր խմբագիրը և Վլադիմիր Ցեմախը, որը համարվում է մալայզիական Բոինգի կործանման գործով գլխավոր վկան: 

Այս ամենի քաղաքական կոնտեքստը Մոսկվայի և Կիևի հարաբերություններում նկատվող կառուցողական տոնն է, որին գնացել են ժողովրդականության պիկում հայտնված Ուկրաինայի նոր նախագահը և սովորականից ավելի փափուկ դիրքորոշում ցուցաբերած Ռուսաստանի նախագահը: