Array ( [mr_id] => 86072 [mr_node] => 76190 [mr_media] => 76436 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76436 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76436.jpg [media_name] => Nane Moskvayi ore copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 11:07:04 )
Facebook Instagram Youtube
Երևանում նշել են Մոսկվայի հիմնադրման 872 -ամյակը
Բարեկամ քաղաքի ծննդյան տարեդարձը նշել են Մոսկվայի տանը:

Երևանի բնակիչներն ու հյուրերը նշում են Մոսկվայի հիմնադրման 872-ամյակը: Բարեկամ քաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումների նպատակը մշակութային երկխոսությունն է:

Տոնական երկօրյա միջոցառումների բացումը սիմվոլիկ էր:

«Մոսկվայի տան»-ը հայ և ռուս երեխաների համատեղ ցուցահանդեսը բացված է: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները հայրենիքի, ընկերության և հայրենասիրության մասին են:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշում է՝ երկու երկրների միջև հարաբերությունները բազմաշերտ են և բազմոլորտ: Մայրաքաղաքների գործակցությունն էլ դինամիկ է զարգացում:

Տոնական միջոցառումները շարունակվելու են նաև վաղը: Տոնավաճառ, վարպետաց դասեր, ցուցահանդեսներ և համերգներ: