Array ( [mr_id] => 86076 [mr_node] => 76191 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
Նախատեսվում է փոխել կուսակցությունների մասին օրենքն ու ընտրական օրենսգիրքը
Ազգային ժողովը պատրաստվում է փոփոխել կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգիրքը: Գլխավոր նպատակն է կարգավորել կուսակցությունների և քարոզարշավի ֆինանսական հոսքերը:

Օրինագծի քննարկումները վաղուց են սկսվել, սակայն օրինագիծ դեռևս չկա՝ միայն գաղափարներ են, որոնք խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներից հետո կդառնան օրենսդրական փաթեթ:

Այս աշնանային նստաշրջանում խորհրդարանը կքննարկի և կընդունի կուսակցությունների մասին օրենքը և ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որից հետո քաղաքական մեծամասնությունը կնախաձեռնի բուն ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Համազասպ Դանիելյանի տպավորությամբ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարանը կնախաձեռնի հաջորդ նստաշրջանում: