Array ( [mr_id] => 86084 [mr_node] => 76198 [mr_media] => 76012 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76012 [media_album] => 10 [media_path] => media/2019/07/76012.jpg [media_name] => 11010122.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-07-30 12:56:35 )
Facebook Instagram Youtube
Դատախազություն. ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան
Դատախազությունն ընդգծում է, որ պաշտոնաթող նախագահ Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար՝ նրա դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:

Գլխավոր դատախազությունն արձագանքել է երկրորդ նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը՝ նշելով, որ տրվել են մեկնաբանություններ, որոնք հիմնված են դրա առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից: Սահմանադրական դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը խնդրահարույց է համարել այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռմխելիությունից, և այն չի հաղթահարվել: Դատախազությունն ընդգծում է, որ պաշտոնաթող նախագահ Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար՝ նրա դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան: