Array ( [mr_id] => 86093 [mr_node] => 76199 [mr_media] => 76430 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76430 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76430.jpg [media_name] => Shaqe Arcax ujayinner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-07 15:34:57 )
Facebook Instagram Youtube
Արցախի 278 ընտրատեղամասերում ընտրել են համայնքի ղեկավարների
Արցախում մասնակցությունը 65,5 տոկոս է, Ստեփանակերտում՝ 55,5։

Ընտրատեղամասերի ներսում ու դրսում հանձնաժողովներիի նախագահները հերթերը կառավարում էին քվեարկությունը չկսված: Այնպես որ քվեատուփերը արագ դարձան սպիտակա-վարդագույն։ Սպիտակները ավագանու թեկնածուներն են, վարդագույնները` համայնքի ղեկավարների:

Այսպիսի ակտիվությամբ քվեարկության ավարտին արձանագրվեց մասնակցության ռեկորդ` նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ։ Արցախում մասնակցությունը 65,5 տոկոս է, Ստեփանակերտում՝ 55,5։

Տիկնոջ ուղեկցությամբ, անձրևի տակ զբոսնելով. Արցախի ղեկավարը քվեարկեց համոզմունքով, որ այս ընտրություններով էլ մեկ քայլ առաջ կգնան։ Նախորդների պես

Ընտրության օրը Բակո Սահակյանը սեր խոստովանեց իր մայրաքաղաքին։ Մեծ սիրո արտահայտումը զարգացման ծրագրերն են։ Քաղաքային նոր իշխանություններից նախագահն ակնկալում է, որ կպահպանե՚ն զարգացման դինամիկան։

Ստեփանակերտի նոր քաղաքապետը նախնական տվյալներով Դավիթ Սարգսյանն է։ 40 տարեկան ստեփանակերտցի, անկուսակցական, Քիք բոքսինգի ֆեդերացիայի նախագահ, գակուս է մասնավոր հատվածից` ֆինանսական ոլորտից։ Քվեարկած ստեփանակերտցիների 36.5 տոկոսը ցանկանում են, որ նա ղեկավարի մայրաքաղաքը։

Ստեփանակերտում ու տարբեր շրջաններում ընտրությունները դիտարկած Հայաստանի ԿԸՀ քարտուղարը խոստովանեց` նախանձում է։ Ընտրությունները, Արմեն Սմբատյանի դիտարկմամբ, մրցակցային էին։

Կենտրոնական ընտրականում ստացված տվյալները ուսումնասիրելիս` ուշագրավ հանգամանք են արձանագրում` քվեարկությունների վերաբերյալ հատուկ կարծիք առհասարակ չի ներկյացվել։ 278 տեղամասերի միայն 11֊ի մատյաններում են ընտրախախտումների գրանցվել։

4 համայնքներում թեկնածուների ձայները հավասար են։ Հաղթողի անունը կորոշեն վիճակահանությամբ։ Ուշագրավ մյուս փատսը Ասկերանի Բերքաձորում է գրանցվել։ Միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավարն էր, Սասնա ծռերի ներկայացուցիչը։ Նրան ավելի շատ դեմ են քվեարկել, քան կողմ։ 60 դեմ 40 կողմ։ Ընտրությունն այդ համայնքում համարվում է չկայացած, նշանակվելու է նոր ընտրություն։