Array ( [mr_id] => 86086 [mr_node] => 76201 [mr_media] => 76442 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76442 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76442.jpg [media_name] => l-4BRohNlxsl.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 15:01:03 )
Facebook Instagram Youtube
Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա՝ 4-2. Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ, հաղթական գոլը խփել է Համբարձումյանը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վերադառնում է պայքար:

Թիմի համար ամենապատասխանատու պահին խաղի մեջ մտավ մեր թիմի Ջոկերն ու խառնեց բոսնիացիների խաղաքարտերը: Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում իր գուցե լավագույն հանդիպումն անցկացնելու ճանապարհին էր:

Մխիթարյանի գոլին 10 րոպե հետո պատասխանեց Ռոմայում իր թիմակից Էդին Ջեկոն եւ թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով: 

Թվում էր, թե առաջին կեսում կատարած մեծ աշխատանքից հետո Գյուլբուդաղյանցի թիմի մոտ հոգնածություն կնկատվեր, սակայն հակառակը: Երկրորդ շունչ ստացած թիմն անցավ գործի Մխիթարյանի դիրիժորությամբ: Հավաքականի ավագն իր ամբողջ զայրույթը թափեց գնդակի վրա ու թնդանոթային հարվածով դարձյալ առաջ մղեց թիմին՝ հավաքականի կազմում խփելով իր 29-րդ գոլը:

Դեժվայու: Հյուրերը 4 րոպե անց դարձյալ հավասարեցրին հաշիվը, սակայն դա նման էր կրակի վրա յուղ լցնելուն: Անձրեւի ուղեկցությամբ ու երկրպագուների ֆանտաստիկ աջակցությամբ՝ մեր թիմը խփեց նաեւ երրորդ գնդակը՝ Մխիթարյանի փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը հաշիիվը դարձրեց 3-2: Ռոմանտիկա՝ հանրապետական ստադիոնում:

Հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին Մխիթարյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավելց բոսնիացիների կիսապաշտպան Լոնչարը: 4-2-ը խաղի վերջակետն էր: Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականը շոկի մեջ հայտնվեց:

Հաղթանակից հետո Հայաստանն 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ վերադարձավ հաջորդ փուլի ուղեգրի համար պայքար: Իր հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի հետ։