Array ( [mr_id] => 86091 [mr_node] => 76205 [mr_media] => 76445 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76445 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76445.jpg [media_name] => 13525441390.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 15:32:32 )
Facebook Instagram Youtube
Հայաստանի պատմության թանգարանը տոնում է հիմնադրման 100-րդ տարին
Հայաստանի պատմության թանգարան ստեղծելու որոշումը կայացվեց հարյուր տարի առաջ՝ ճիշտ այս օրը՝ սեպտեմբերի 9-ին: Մեծ ջանքերով դեպի Երևան սկսեցին բերվել պատմական նմուշները:

Փոքրաթիվ նմուշներով առաջին ցուցադրությունից մինչև այսօրվա ներկայանալի և աշխարհի լավագույն թանգարանների, առաջատար կուրատորների ուշադրությունը գրաված գանձեր: Հայաստանի պատմության թանգարան ստեղծելու որոշումը կայացվեց հարյուր տարի առաջ՝ ճիշտ այս օրը՝ սեպտեմբերի 9-ին: Մեծ ջանքերով դեպի Երևան սկսեցին բերվել պատմական նմուշները, որոնք հիմա հայտնվում են էրմիտաժում, Լուվրում ու Մետրոպոլիտայում: 

Մետրոպոլիտանում Հայաստանի մասին ցուցադրության կուրատոր Հելեն Էվանսն ասում է՝ ինքը Հայաստանի պատմության թանգարանի մեծագույն երկրպագու է: Նմուշները գիտի մանրամասն, ամբողջ պատմությամբ և հետևել է Նյու Յորքում դրանց ցուցադրության արձագանքներին: 

Ռուսաստանի թանգարանային գլխավոր հասցեում՝ Կարմիր հրապարակ 1-ում, երկրի պատմության կարևորագույն ցուցասրահներում ևս դեռ հիշում են Հայաստանից բերված նմուշները: Երեք տարի առաջ հայկական հնագիտական հավաքածուն դարձել էր Ռուսաստանի պատմության թանգարանի հիթը: 

Երկու թանգարանները քննարկում են նոր ծրագրեր: Երևանում և Մոսկվայում հայկական և ռուսական հնագույն ձեռագիր աղբյուրների համատեղ ցուցադրությունն ամենամոտ օրակարգում են: Թանգարանային նման գործակցությունները պատմությունն ու դրանից մնացած նմուշները կենդանացնելու ամենաուղիղ ճանապարհն են: