Array ( [mr_id] => 86090 [mr_node] => 76206 [mr_media] => 76446 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76446 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76446.jpg [media_name] => AAC PEK.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-09 15:34:15 )
Facebook Instagram Youtube
ԱԱԾ. ՊԵԿ պաշտոնյան պահանջել և ստացել է 1 մլն դրամ կաշառք
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կաշառքի դեպք ՊԵԿ-ում:

 Արմավիրում բարձրաստիճան պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում ստուգումներ չիրականացնելու և հարկային իրավախախտումները չարձանագրելու համար ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և ստացել է մեկ միլիոն դրամ կաշառք։ Պարզվել է, որ նշված ընկերությունը ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման և արտադրական նշանակության յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և իրացրել։ Խուզարկությամբ հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր ու չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի պահվող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտով։ Հարուցվել է գործ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։