Array ( [mr_id] => 86115 [mr_node] => 76217 [mr_media] => 76454 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76454 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76454.jpg [media_name] => 40297a44c0f032ea99c2943b3f842693.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:01:54 )
Facebook Instagram Youtube
Թուրքիայի նախագահը սպառնում է ԵՄ-ին և նոր պահանջներ դնում
Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից և բոլորից Թուրքիայի նախագահի գլխավոր պահանջն այս պահին թուրք-սիրիական սահմանին՝ Սիրիայի տարածքում անվտանգության գոտու ստեղծումն է: Էրդողանը սա ստանալու համար անդադար սպառնում է, մեղադրում ու վերջնաժամկետ նշանակում: Մենք հիմա քարտեզով ցույց կտանք, թե որտեղ է նախատեսվում սահմանել այդ անվտանգության գոտին ու քաղաքական հայտարարություններով կներկայացնենք, թե ինչ է դա նշանակում:

Թուրքիայի նախագահի իդեա ֆիքսը, մի քանի ժամանոց ելույթների, միջազգային բանակցությունների գլխավոր թեման: Էրդողանը զգուշացնում է ամբողջ աշխարհին՝ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք, անվտանգության գոտի ստեղծելու է՝ անկախ ամեն ինչից:

Միացյալ նահանգների խնդիրն այստեղ ամենաբարդն է: Էրդողանն անվտանգության գոտին պահանջում է սիրիայի քրդերից պաշտպանվելու համար: Նրանց համարում է ահաբեկիչներ: Սիրիայի քրդերն ամերիկացիների դաշնակիցն են: Միաժամանակ Վաշինգտոնում հասկանում են, որ եթե Էրդողանին մերժեն նաև այս հարցում, Թուրքիայի նախագահը ևս մեկ քայլ կմոտենա Մոսկվային:

Եվրամիության հետ Էրդողանը չի փոխում մշտական սպառնալիքների տոնը: Դժգոհում է, որ սիրիացի փախստականների բեռը միայն թուրքերի ուսերին է: Եվրոպացիները խոստանում են ֆինանսապես օգնել, բայց հետո մոռանում են դրա մասին: Եվրամիությունը հակադարձել է ու հիշեցրել՝ Թուրքիային հատկացրել է ավելի քան 5 միլիարդ եվրո: Էրդողանը ծրագրում է անվտանգության գոտի տեղափոխել ու այնտեղ վերաբնակեցնել հազարավոր սիրիացի փախստականների: Տներ կառուցելու համար եվրամիությունից պահանջում է նոր ֆինանսական միջոցներ:

Էրդողանը խոսում է Թուրքիայում հաստատված մոտ 4 միլիոն փախստականների և Իդլիբից ևս երկու միլիոնի հոսքը դեպի Եվրոպա այլևս չկանգնեցնելու մասին: Այս սպառնալիքը շարունակում է բուռն քննարկվել միջազգային մեդիա ու քաղաքական օրակարգում: Եվ այս ամենին ավելանում է Սիրիան, որը դեմ է իր տարածքում անվտանգության գոտի ստեղծելուն: Սա խախտում է դամասկոսի սուվերենությունը: