Array ( [mr_id] => 86117 [mr_node] => 76219 [mr_media] => 76457 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76457 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76457.jpg [media_name] => collage-24.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:34:05 )
Facebook Instagram Youtube
Ներդրվել է գրանցման և քվեարկության ավտոմատ համակարգ
Երևանի ավագանու նիստը, որտեղ այսօր առաջին անգամ ներդրվել է գրանցման և քվեարկության ավտոմատ համակարգը, ուղեկցվել է դրսում Սանիթեքի աշխատակիցների բողոքի ակցիայով: Քաղաքապետարանի դիմաց, ավագանու նիստի ընթացքում Սանիթեք ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել: Ակցիայի մասնակիցները հիմնականում աղբատարների վարորդներն ու բանվորներն էին, որոնք դժգոհում են, որ արդեն մեկ ամիս է, աշխատավարձ չեն ստացել: Սանիթեքի աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոսի հաշիվ ապրանքագրերն ու կատարողականները: Այս պահին վարորդներն ասել են, որ չեն աշխատում: Քաղաքապետ Հայկ Մարությանը նիստի ավարտից հետո պատասխանել է Սանիթեքի աշխատակիցների բողոքին: Ըստ Հայկ Մարությանի՝ ընկերությունում աշխատավարձ չվճարելն առաջին անգամ չէ: Ըստ քաղաքապետի՝ Սանիթեքը փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մարությանն ասել է, որ իրենք պատասխանատու չեն մասնավոր ընկերության խնդիրների համար, այնուամենայնիվ այն աշխատակիցները, որոնք կցանկական աշխատանքի ընդունվել համայնքային սանմաքրման ծառայություն, կարող են դիմել, մասնակցել հարցազրույցներին և վերապատրաստվել: Հայկ Մարությանը նաև անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրին:

Ավագանին նիստը սկսեց մի քիչ հուզված: Այսօրվանից ձեռք չեն բարձրացնելու, կոճակ են սեղմելու, այն էլ թաչ սքրին:

Գրանցումը սովորականից մի քիչ երկար տևեց, բայց քաղաքապետը հասավ օգնության՝ համակարգը նոր է, պետք է վարժվեն:

Նոր գաջեթներին ծանոթանալուց հետո, ավագանին անցավ գործի: Էկրանին հայտնվեցին առաջին օնլայն քվեարկության արդյունքները: Առաջին րոպեներին նիստն ընթանում էր սլոու մոուշն՝ դանդաղեցված ընթացքով, հետո ավագանու անդամները սարքերից գլուխ հանեցին: Առաջին հարցով ավագանին որոշեց՝ երևանի 19 թվականի նպատակային բյուջեն ավելացնել մոտ վեց միլիոն դրամով, կեսը՝ ձմեռային զորակոչի այլընտրանքային ծառայության աշխատողներին վճարելու, մյուս կեսը՝ Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար: Հարց չկար, բայց կար նկատառում; Ճարտարապետ Իմ քայլը խմբակցության ավագանու անդամ Արսեն Կարապետյանը նկատեց՝ ափսոս երկու հարցերը մեկում էին: Զինծառայողների համար գումար հատկացնելուն կողմ է, բայց դեմ է նոր արձաններ դնելուն: Միակ արձանի տեղադրմանը, որին դեմ չէր լինի այս պահին՝ ամենից երկար քաղաքապետ աշխատած Գրիգոր Հասրաթյանինն է:

Այդ ընթացքում քաղաքապետարանի դիմաց հավաքվեցին Սանիթեք ընկերության աշխատակիցները՝ հիմնականում աղբատարների վարորդները: Մեկ ամիս է, աշխատավարձ չեն ստացել, ասում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոսի հաշիվ ապրանքագրերը և կատարողականները, իրենց էլ չեն վճարել:

Սանիթեքի աշխատողների հետ՝ նոր աշխատանքի առաջարկով հանդիպեց քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի ներկայացուցիչը: Իրենք վարորդների աշխատանք ունեն: Պատրաստ են մի մասին ընդունել աշխատանքի՝ փուլ առ փուլ:

Սանիթեքի աշխատակիցների խնդրի մասին խոսեց նաեւ քաղաքապետը: Կարծում է, որ ուղղորդված ակցիա է: Իրենք Սանիթեքին միայն տուգանել են, այն էլ հատկացվող գումարի ինը տոկոսի չափով: Մնացած վճարումներն արել են: Աղբի թեման շարունակվեց ու քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝ աղբի հարցն արդեն լուծված է:

Մարությանը նաեւ հերքեց իր հրաժարականի լուրը, հրաժարական չի տալու:

Ի վերջո, Ե՞րբ քաղաքում՝ ամիսներով կուտակված աղբ այլևս չի լինի: Հայկ Մարությանը խոստանում է՝ շուտով, առաջիկա ամիսներին: