Array ( [mr_id] => 86118 [mr_node] => 76220 [mr_media] => 76461 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76461 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76461.jpg [media_name] => 4462_05.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 19:06:28 )
Facebook Instagram Youtube
«Վեգա» հիպերմարկետում խաղարկվեց հերթական Mersedes-Benz մեքենան
Վեգա ընկերությունը սեպտեմբերի 8-ին Նոր Նորքի Վեգա հիպերմարկետում խաղարկեց 60 Mersedes-Benz ավտոմեքենաներից հերթականը և բազում այլ նվերներ։

Վեգա ընկերությունը շարունակելով ավանդույթ դարձած խաղարկությունները, Սեպտեմբերի 8-ին Նոր Նորքի Վեգա հիպերմարկետում խաղարկեց 60 Mersedes-Benz ավտոմեքենաներից հերթականը և բազում այլ նվերներ։

Վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքով Մալաթիա Մոլում գտնվող Վեգա հիպերմարկետում այս պահին կատարվում են նորոգման աշխատանքներ։ Ընկերության ներկայացուցիչները հրավիրում են Երևանի իրենց հաճախորդներին գնումներ կատարելու Երևանի մյուս Վեգա սրահներից՝ Դավիթաշենի Երևան սիթիի 3-րդ հարկում և Նոր Նորքի Մեգա մոլի զրո հարկում  գտնվող Վեգա հիպերմարկետներից, որտեղ ներկայացված են կահույքի, տնային պարագաների, գործիքների, խաղալիքների, էլեկտրատեխնիկայի ամբողջ տեսականին։

Վեգան ևս մեկ անակնկալ է պատրաստել իր հաճախորդների համար՝ մինչև սեպտեմբերի 12-ը, ներառյալ` Վեգա սրահների ամբողջ տեսականու համար կգործեն մինչև 60% զեղչեր ։ Հերթական Mercedes-Benz ավտոմեքենան կխաղարկվի սեպտեմբերի 21-ին Գավառ քաղաքում, Երևանում էլ հերթական խաղարկությունը կանցկացվի հոկտեմբերի 6-ին։ Խաղարկությունների և ընթացիկ ակցիաների մասին ավելին իմանալու համար հետևեք Վեգա ֆեյսբուքյան էջին կամ այցելեք Վեգա.am-ի պաշտոնական կայքէջ։