Array ( [mr_id] => 86129 [mr_node] => 76222 [mr_media] => 76462 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76462 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76462.jpg [media_name] => download (5).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 19:40:58 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները ներկայացրել են բնապահպանական ճգնաժամի խնդիրները
Խորհրդարանական հայտարարությունների ժամին այսօր պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ շարունակելու է օրենսդրական գործունեությունը անկախ պատգամավորի կարգավիճակում: Նա ասել է, որ խորհրդարանում ներկայացրած ուրեւէ ՝ պատճառաբանելով, որ քաղաքական օրակարագի ամենակարեւոր հարցերի շուրջ երկրում իր պատկերացրած քաղաքականությունը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ հայտարարությունների ժամին ամբիոնին մոտեցավ մեծ պայուսակով: Նա վայր չի դնում մանդատը: «Լուսավոր Հայաստանից» դուրս է գալու, գործելու է որպես անկախ պատգամավոր:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ Ամուլսարի շուրջ օղակն օր օրի սեղմվում է: Պատգամավորը հայտնեց, որ ձախողում կլինի այն ժամանակ, երբ ընտրությունը լինի վատի և վատթարագույնի միջև:

Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը հայտնեց, որ Հայաստանում բնապահպանական աղետալի վիճակ է: Ըստ նրա՝ բնությանը վնաս են հասցնում բոլորը՝ չկրելով հանրային պատասխանատվություն: Հանքաարդյունաբերության ոլորտն, ըստ Մանե Թանդիլյանի, բարձիթողի վիճակում է: Անխնա շահագործվում է բնությունը:

Մանե Թանդիլյանի հայտարարությանն արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հայտնեց, որ պատգամավորի՝ իշխանությանն ուղղած ակնարկներն ու ենթադրություններն անընդունելի են:

Լիլիթ Մակունցի խոսքով՝ կառավարությունը և երկրի վարչապետը առաջնորդվում են օրենքի գերակայությամբ՝ չհակադրելով այն Հայաստանի քաղաքացուն: