Array ( [mr_id] => 86128 [mr_node] => 76223 [mr_media] => 76458 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76458 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76458.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:41:28 )
Facebook Instagram Youtube
Եկամուտը չհայտարարագրած արտիստներին ՊԵԿ-ը հիշեցնում է քրեական պատասխանատվության մասին
Աստղերը թաքցնում են եկամուտները: Խոսքն այն ստեղծագործողների մասին է, որոնք 2018-ին, օրենքով սահմանված կարգով, չեն հայտարարագրել իրենց եկամուտները, որոշներն էլ ոչ պատշաճ են հայտարարագրել: ՊԵԿ-ը ծանուցումներ է ուղարկել 9 հոգու՝ ֆինանսական պարտավորությունը կատարելու պահանջով: Վիտալի Գրիգորյանը կապ է հաստատել մի քանի հայնտի երգիչների պրոդյուսերների հետ՝ պարզելու, թե ինչու չեն վճարել հարկերը, ինչպես նաև հետաքրքրվել, թե չվճարելու դեպքում ինչ պատասխանատվության են ենթարկվելու օրինազանց ստեղծագործողները:

ՊԵԿ նախագահի հայտարարությունից 10 ամիս անց ՊԵԿ-ը նորից հայտարարում է. շոուբիզնեսի ներկայացուցիչները հարկերը չեն վճարում կամ հայտարարագրում են եկամուտների մի մասը:

Եկամուտները չհայտարարգրելու մասին ՊԵԿ-ը ծանուցել է 9 երգիչների: Նրանց անունները պաշտոնապես չհրապարակվեցին, սակայն մամուլը պարզեց, որ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը 2018 թվականին ստացած եկամուտները չեն հայտարարագրել: Իվետա Մուկուչյանի պրոդյուսերը բացատրություն ունի:

Ինքնահայտարարագրման մասին օրենքը գործում է 1997 թվականից: Այն ներառում է նաև այն դեպքերը, երբ Հայաստանի ռեզիդենտ քաղաքացին եկամուտ է ստանում արտասահմանում:

Լիլիթ Հովհաննիսյանի ամուսին և պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը, Ժամը լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ երգչուհին 2018 թվականին համերգային գործունեություն չի ծավալել, եկամուտներ չի ստացել և, հետևաբար դրանք չի հայտարարագրել: Վահրամ Պետրոսյանի խոսքով, իրենք ունեն ընկերություն, որը բարեխղճորեն վճարել է հարկերը: Սիլվա Հակոբյանի հայրն ու պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը, Ժամի հետ զրույցում նշեց, որ իրավական ձևակերպումների փուլում են:

Շոուբիզնեսի ներկայացուցիչները ինքնակամ պետք է գնան հարկային մարմին, հաշվառվեն և կատարեն վճարումները: Սա պարտադիր է բոլոր այն ֆիզիկական անձանց համար, որոնք եկամուտ են ստանում:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ տեղյակ է աստղերի եկամուտներից և դրանք չհայտարարագրելու դեպքում հաշվելու է պետությանը պատճառված վնասն ու դիմելու է իրավապահներին՝ քրեական գործեր հարուցելու համար: