Array ( [mr_id] => 86127 [mr_node] => 76229 [mr_media] => 76459 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76459 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76459.jpg [media_name] => download (3).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-10 18:47:24 )
Facebook Instagram Youtube
Մխիթարյանը խոսել է հավաքականի, Արսենալի և Ռոմայում իր ապագայի մասին
Սեպտեմբերի 15-ին Ռոման Ա Սերիայի շրջանակում կընդունի Սասուոլոյին: Մինչև այդ, Մխիթարյանը մեծ ասուլիս է տվել, որտեղ խոսել է հավաքականում անցկացրած փայլուն խաղի, Արսենալից հեռանալու պատճառների և Ռոմայում իր առջև դրված խնդիրների մասին:

Որպես Ռոմայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի առաջին ասուլիսը տեւեց ավելի քան 1 ժամ: Իտալական մամուլում փաստում են, որ այս պահին հռոմեական ակումբում զգում են Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստի կարիք: Հայաստանի հավաքականի ավագը Հռոմ է եկել հստակ առաքելությամբ:

Մխիթարյանն այսօր առաջին անգամ է հանդիպել թիմակիցներին, մարզչին եւ իր առաջին մարզումն անցկացրել Ռոմայի ընդհանուր խմբի հետ:

Հռոմում երկրպագուներն ու լրագրողները հետաքրքրված են Մխիթարյանի խաղային դիրքով: Հայ ֆուտբոլիստի ունիվերսալությունը կարող է ապակողմնորոշել թիմի գլխավոր մարզչին:

Մխիթարյանը չթաքցրեց՝ տեղյակ չի եղել տրանսֆերային պատուհանի վերջին օրը համաձայնեցրած պայմանագրի ֆինանսական կողմերի մասին: Գլխավոր նպատակը Ռոմային օգնելն է:

Ռոմայի երկրպագուներն ուշադիր հետևել են Հայաստանի հավաքականի 2 խաղերին, որտեղ Մխիթարյանը ցուցադրեց իր լավագույն որակները:

Ա Սերիայի 3-րդ տուրում Ռոման ընդունելու է Սասոուլոյին: Գայլերի կազմում Մխիթարյանի նորամուտը կարող է լինել այս կիրակի: