Array ( [mr_id] => 86130 [mr_node] => 76233 [mr_media] => 76463 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76463 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76463.jpg [media_name] => kim_439375913.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 17:11:52 )
Facebook Instagram Youtube
Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 6-9 կմասնակցի «WCIT 2019» համաժողովին
Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան: Ռեալիքի շոուի աստղը մասնակցելու է «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովին: Կազմակերպիչների խոսքով՝ Քարդաշյանը համաժողովին ներկա է լինելու որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ: «Գաղափարների շուկա» լիագումար նիստում Քիմը Քարդաշյանը, որը Ինստագրամում 240 միլիոն հետեւորդ ունի, կխոսի ապակենտրոնացված տեխնոլոգիաների ազդեցության մասին:

Վերջապես՝ պաշտոնապես հաստատվեց: Աշխարհի ամենահայտնի, ամենաքննարկված ու քննադատված հայուհին նորից գալիս է Հայաստան: Քիմ Քարդաշյանը Երևանում կլինի եկող ամիս: Նա  հոկտեմբերի 6-ից 9-ը կմասնակցի «WCIT 2019»  համաժողովին:

Աշխարհի ամենահեղինակավոր ՏՏ համաժողովի ընթացքում Քարդաշյանը հանդես կգա որպես հատուկ զեկուցող և պանելիստ: Նա կմասնակցի  «Գաղափարների շուկա» լիագումար նիստին, որտեղ կքննարկվի ապակենտրոնացված տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանցի, մեդիայի և լրագրության վրա: Համաժողովի կազմակերպիչները վստահ են՝  Քարդաշյանը հետաքրքիր ու կարևոր ասելիք կունենա:

Սա Քարդաշյանին վերաբերող միակ նորությունը չէ:: Երեկ՝ ռեալթի-շոուի ժամանակ նա պատմել է, որ նախնական տվյալով, կարմիր գայլախտ ունի։

Այնուամենայնիվ՝ Քիմը համաժողովին մասնակցելու համար 2-րդ անգամ կգա Հայաստան: Ալեքսանդր Եսայանը Քարդաշյանի անձնական օրակարգի մասին  չի խոսում, բայց հիշեցնում է Երևանյան համաժողովին  ուրիշ  հայտնի հյուրեր էլ կլինեն: Հոկտեմբերին Երևան կգան նաև  Պիկսար ընկերության փոխնախագահ Կատերին Սարաֆյանը, Թիմվյուեռի գործադիր տնօրեն՝ Օլիվեր Սթեյլը և տեխնոհսկա այլ ընկերությունների առաջին դեմքեր: