Array ( [mr_id] => 86132 [mr_node] => 76235 [mr_media] => 76469 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76469 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76469.jpg [media_name] => download (7).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 18:22:12 )
Facebook Instagram Youtube
Apple-ը ներկայացրել է նոր IPHONE 11 PRO-Ն և IPHONE 11 PRO MAX-ը
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 11 Pro-ն և iPhone 11 Pro Max-ը: iPhone 11 Pro-ն թողարկվել է չորս գույնով և կունենա երեք տեսախցիկ, յուրաքանչյուրը 12 մեգապիքսել հնարավորությամբ: Գինը՝ 999 դոլար է:

Նորից եկավ սեպտեմբերն ու խնձորային ընկերությունը Կուպերտինոյում՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում ներկայացրեց իր նոր այֆոնները ու ոչ միայն:

Տարվա ամենասպասված շնորհանդեսը բացեց Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, ու միանգամից հայտնեց՝ իրենք ամեն ինչ արել են՝ հաշվի առնելով գնորդների ցանկությունները: Էփլը ցույց տվեց իր նոր այֆոնները՝  iPhone 11-ն ու  iPhone 11 Pro ու iPhone 11 Pro Max-ը:  Apple Watch-ի հինգերորդ սերիան ու նաև նոր այփադը նույնպես կա:

Այֆոններն ունեն նոր տեսախցիկ: Իսկ էլփ վոչի էկրանը միշտ կլինի կիացված, Apple TV+-ն էլ՝ ավելի էժան: Այֆոն 11-ը երկու տեսախցիկ ունի: iPhone 11 Pro-ի ու  Pro Max-ի դեպքում էփլն առաջնորդվել է առատության սկզբունքով՝ միանգամից երեք տեսախցիկ: Ֆրոնտային տեսախցիկը նույնպես թարմացվել է, հիմա այն ավելի լավ է նկարում: Արտաքինից iPhone 11-ը գրեթե չի տարբերվում  iPhone XR-ից, նույն 6.1 դյույմանի LCD էկրանը, ապակե հետնամասը: Սա միայն արտաքուստ, իսկ ներսում, ինչպես այֆոն 11 պրոն,  iPhone 11-ն ունի նոր A13 Bionic  պրոցեսոր, այն նաև ավելի ջրակայուն է, իսկ մարտկոցն ավելի երկար է դիմանում:

iPhone 11 Pro-ն նախորդ XS-ից կարելի է հեշտությամբ տարբերել: Երեք տեսախցիկ, փայլունի փոխարեն անթափանց ապակի ու նոր՝ մուգ կանաչ երանգ: Սմարթֆոնն ունի թարմացված 5.8 դյույմանի OLED էկրան: Նախորդ մոդելից այֆոն 11 պրոն մի քանի միլիմետրով է խոշոր ու ծանր՝ 11 գրամով:

iPhone 11 Pro Max-ն իր փոքր մոդելից տարբերվում է միայն էկրանի չափով, այն  6.5 դյույմ է: Գլխավոր առավելությունն էլ մարտկոցի երկար աշխատանքն է: Երկու պրո այֆոններն էլ արագ լիցքավորման  հատուկ սարք կունենան ու USB-C — Lightning լար:

Եթե նախորդ Apple Watch-երի էկրանը միանում էր միայն ձեռքը շարժելուց, նոր նոթիֆիքեյշնի կամ հաղորդագրության դեպքում, 5-րդ այֆոն վոչի էկրանը միշտ կլինի վառ: Հանգիստ վիճակում ժամացույցն ավելի թույլ լուսավորում կունենա: Առանց լիցքավորման այն կաշխատի 18 ժամ: Նոր iPad-ն էլ ունի 10.2 դյույմ անկյունագծային Retina էկրան ու  Smart Connector, որով  գաջեթը կմիանա Apple-ի սմարթ ստեղնաշարին: Գլխավոր անակնկալներից մեկն էլ Apple TV + ծառայությունն է, այն հասանելի կլինի նոյեմբերի մեկից, իսկ ամսական բաժանորդագրությունը կարժենա ընդամենը 4.99 դոլար: Այն, ինչ ցույց չտվեց էփլ-ը՝ նոր iOS 13 օպերացիոն համակարգն է, այն հասանելի կլինի միայն սեպտեմբերի 19-ից: