Array ( [mr_id] => 86144 [mr_node] => 76241 [mr_media] => 76471 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76471 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76471.jpg [media_name] => Mountain_Amulsar,_Armenia.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 18:41:24 )
Facebook Instagram Youtube
Պատգամավորները ներկայացնում են Ամուլսարի ճգնաժամը հաղթահարելու ուղիներ
Ամուլսարի թեման չեն շրջանցել նաև պատգամավորները՝ խորհրդարանական միջանցքներում: Ոմանք կարծում են, որ պետք է խուսափել նոր հարվածներից, քանի որ հանքի ճանապարհը փակ պահելով՝ իրավական հիմքեր են առաջանում Հայաստանին ծանր կացության մեջ դնելու տեսանկյունից: Մի մասն էլ՝ բնապահպանական ռիսկերի մասին հայտարարությունները վերստուգելու կողմնակից է: Հայտարարությունները խոսակցական հարթությունից՝ փաստական տիրույթ տեղափոխելու ժամանակն է:

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն Ամուլսարի հարցով հասարակությանը հուզող հարցերն ուղղել է կառավարությանը: Նրա պնդմամբ իր ստացած պատասխանները հայտնի են հանրությանը:

Հայկ Գեւորգյանը համարում է, որ Ամուլսարի խնդրի հանգուցալուծումը պետք է լինի այնպես, որ Հայաստանը չենթարկվի հարվածների։ Նրա պնդմամբ փակ պահելով Ամուլսարի ճանապարհը իրավական հիմքեր են ստեղծվում մյուս կողմի համար, որ Հայաստանը հայտնվի հարվածների ներքո։

Նույն խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ Ամուլսարի շահագործումը կարող է ռիսկի տակ դնել Հայաստանի քաղաքացու անվտանգությունը: Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը չի՞ համոզել Սոֆյա Հովսեփյանին:

Թագուհի Ղազարյանի կարծիքով այս մասով բնապահպանական ռիսկերը լուրերի  մակարդակում են: Նա համարում է, որ այդ  տեղեկությունները վերստուգելու հնարավորություն պետք է տրվի :

Հովիկ Աղազարյանը կարծում է, որ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել վստահության հանրաքվե և, ըստ այդմ, անել հաջորդ քայլերը:

Մինչեւ այս մամուլը գրել էր, որ Ամուլսարի հարցում Իմ քայլը խմբակցության ներսում տարաձայնություններ կան : Խմբակցության ղեկավարը օրերս խորհրդարանում հայտարարեց, որ նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ամուլսարի հարցով քայլերի հերթականությունը, սակայն խմբակցությունից որեւէ մեկը չի հակադարձել: