Array ( [mr_id] => 86145 [mr_node] => 76242 [mr_media] => 76473 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76473 [media_album] => 1 [media_path] => media/2019/09/76473.jpg [media_name] => 20360518.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-09-11 19:36:58 )
Facebook Instagram Youtube
Կկառուցվի 2.7 կմ երկարությամբ ճանապարհ, 252 մ երկարությամբ կամուրջ
Երևանն ու Իսպանիան սկսում են Հայաստանում նոր ճանապարհի շինարարությունը: Այն Արգավանդից կհասնի Շիրակ: Կունենա 2.7 կմ երկարություն: Աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 250 մետր երկարությամբ մետաղական կամուրջ: Ծրագիրը կյանքի կոչելու համար կծախսվի 26 միլիոն դոլար:

Հուշագրի ստորագրմամբ սկսվում է Արգավանդ-Շիրակ 2.7 կմ երկարությամբ ու 26 մետր լայնությամբ ճանապարհի շինարարությունը: Կողմերն են՝ երևանի քաղաքապետարանը և իսպանական շինարարական ընկերությունը:

Այս ճանապարհը կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ Վարչական շրջանները: Հրազդան գետի վրա կկառուցվի 252 մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ: Իսակով-Բաբաջանյան փողոցների հատման վայրի ճանապարհային հանգույցում կկառուցվի մեկ ուղեանց:

Այս ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովեն ԼԵԴ էներգախնայող լուսատուները: Ճանապարհային ծածկը կլինի 12 սմ հաստությամբ ասֆալտ-բետոն:

Այս ճանապարհը կառուցելու երկրորդ փորձն է: Առաջին մրցույթի պահանջները կապալառուն չէր բավարարել: Իսպանական Լևանտինա Ինջեներիա կոնստրուկցիոն ընկերությունը կքնել է 26 միլիոն դոլարի պայմանագիր:

Իսպանական շինարարական ընկերությունը նախատեսել է ճանապարհի շինարարությունը ավարտել 21 ամսում: Քաղաքապետի հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցին ճանապարհը շահագործման հանձնել 21 ամսից էլ շուտ: