Array ( [mr_id] => 86874 [mr_node] => 76667 [mr_media] => 76837 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76837 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76837.jpg [media_name] => andranik-arpine.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-03 15:25:27 )
Facebook Instagram Youtube
Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրի Արփինե Հովհաննիսյանից
Անդրանիկ Քոչարյանը նախօրեին հարցազրույց էր տվել լրատվական կայքի և ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը անհայտ է:

Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրի Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանից, որի ընտանիքի հասցեին նախօրեին թույլ էր տվել վիրավորական արտահայտություն: 

Անդրանիկ Քոչարյանը նախօրեին հարցազրույց էր տվել լրատվական կայքի և ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը անհայտ է: 

Լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ անհայտ ասելով՝ ինքը նկատի է ունեցել այն, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը հասարակությանը հայտնի չէ: Ավելին՝ նա նույնիսկ ցանկություն հայտնեց հանդիպել Հովհաննիսյանի հորն ու քննարկել այդ հարցը: 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը մահացած է: Արփինե Հովհաննիսյանը այս թեմայով դեռևս չի խոսել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը «անհայտ հայր» արտահայտության մեջ ոչ մի վիրավորական արտահայտություն չի տեսնում: 

Ի տարբերություն Նիկոլայ Բաղդասարյանի Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից: Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Քոչարյանն իր ընկերն է: 

Այս թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա հայտարարեց, որ իր համար ընդունելի չեն անձնական տիրույթում վարվող քաղաքական դիսկուրսները:

Անդրանիկ Քոչարյանի թույլ տված արտահայտությունը դատապարտել է Նաիրա Զոհրաբյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ դատապարտելի և ծայրահեղ անընդունելի է համարել կնոջը քաղաքական գործունեության համար վիրավորելը: