Array ( [mr_id] => 86902 [mr_node] => 76670 [mr_media] => 76840 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76840 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76840.jpg [media_name] => Benzin.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-03 16:50:36 )
Facebook Instagram Youtube
ՏՄՊՊՀ. Հայաստանում բենզինի շուկան ազատականացված է
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով տարեկան 150 հազար տոննա քվոտավորված, էժան բենզին է ներկրվում Հայաստան:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ Հայաստանում բենզինի շուկան ազատականացված է, թեև կան խոշոր ներկրողներ: Պաշտոնյային հարցրին, թե բենզինի էժանացումը ՏՄՊՊՀ ստուգումների, միջամտության կամ կառավարության աշխատանքի արդյո՞ւքն է: 

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով տարեկան 150 հազար տոննա քվոտավորված, էժան բենզին է ներկրվում Հայաստան: Անդրադառնալով Հայաստանի ամբողջ տարածքով մեկ հեղուկ գազի գնի տարբերությանը, Գեղամ Գևորգյանը նշեց, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և պարզել պատճառները: 

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ շուկայի ուսումնասիրությունները շարունակվում են, ներգրավվել են նոր փորձագետներ: