Array ( [mr_id] => 86936 [mr_node] => 76673 [mr_media] => 59629 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59629 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59629.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-03 14:41:42 )
Facebook Instagram Youtube
Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության 3 տարվա ծրագիրը հաստատվել է
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագծով ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց:

Կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության 3 տարվա ծրագիրը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով: Հակակոռուպցիոն կոմիտեն քննելու է կոռուպցիոն հանցագործությունները: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագծով ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց՝ շատ ավելի լուրջ, խորքային, բովանդակային գործառույթներով: Վարչապետը հայտնել է, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հասարակական անվտանգությունը ապահովելու համատեքստում: