Array ( [mr_id] => 86896 [mr_node] => 76675 [mr_media] => 76844 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76844 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76844.jpg [media_name] => 7_v1.thumb_.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 11:20:15 )
Facebook Instagram Youtube
ԵՊՀ գիտխորհուրդը քննարկել է ռեկտորի և դեկանի ընտրությունը կամ նշանակումը
Օրենքի այս նախագծի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդը 32-ի փոխարեն կունենա 12 անդամ: Որոնցից 6-ին կնշանակի նախարարը: Այս նախագծով կնշանակվեն նաև ֆակուլտետների դեկանն ու ռեկտորը:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կրքերը թեժացան, երբ հերթը բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծին հասավ: Բուհը քննարկում էր Կրթության նախարարության մշակած օրենքի նախագիծը :

Գիտխորհրդի անդամների հարցերը շատ էին: Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանը հետաքրքրվեց՝ նախագծի հեղինակները ինչու նիստին ներկա չեն: 

Օրենքի այս նախագծի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդը 32-ի փոխարեն կունենա 12 անդամ: Որոնցից 6-ին կնշանակի նախարարը: Այս նախագծով կնշանակվեն նաև ֆակուլտետների դեկանն ու ռեկտորը:

Ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը դե՛մ է դեկանին նշանակելուն, բայց կողմ է ռեկտորի՛ն նշանակելուն: 
Նիստի մասնակիցները առարկեցին՝ սա հարված է բուհի ինքնավարությանը: Ըստ նիստի մասնակիցների՝ ռեկտորի ու դեկանի ընտրությունը պետք չէ նույն հարթության վրա դնել:

Ռեկտորին պետք է նշանակել, թե ընտրել՝ գիտխորհրդի նիստում այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Օրենքի նախագծի վերաբերյալ գիտխորհրդի անդամները իրենց առաջարկներն ու առարկությունները կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 4-ի կեսօր: Հաջորդ օրը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը դրանք կներկայացնի նախարարին: