Array ( [mr_id] => 86895 [mr_node] => 76676 [mr_media] => 76843 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76843 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76843.jpg [media_name] => Avetis Avtonkerkroxneri Boxoq copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 11:16:29 )
Facebook Instagram Youtube
Ավտոներկրողները բողոքի ցույց են արել կառավարության շենքի մոտ
Քննարկվում է մեքենաներն օտարերկրացիներին հին կարգով վաճառելու տարբերակը:

Կառավարության շենքի դիմաց բողոքում են ավտոներկրողները: Նրանք պահանջում են վերացնել ԵԱՏՄ այլ պետությունների քաղաքացիներին վերաբերող սահմանափակումները և հունվարի 1-ից հետո ևս երկու ամիս ժամանակ տրամադրել: Ներկրվող մեքենաների մեծ մասը գնում են Ղազախստանի կամ Ռուսաստանի քաղաքացիները , որոնք ժամանակավոր կացություն ստանալուց հետո կարողանում էին հայկական համարանիշով մեքենաները տանել իրենց երկիր և այնտեղ շահագործել: Կառավարությունը սեպտեմբերի 26-ին որոշում է կայացրել, որ նրանք ոչ թե ժամանակավոր, այլ մշտական կացություն պետք է ստանան, ինչը բարդացնում է խնդիրը:

Ավտոներկրողների բողոքին արձագանքեց վարչապետի օգնականը:

Ավտոներկրողները հեռախոսազրույցով չբավարարվեցին, պահանջեցին հանդիպում:

Տիգրան Հովհաննիսյանը կառավարության ներսում հանդիպեց վարչապետի օգնականի հետ: Նաիրի Սարգսյանը հանդիպմանը ասաց, որ քննարկվում է մեքենաները օտարերկրացիներին վաճառելու գործարքը հին կարգով կատարելու տարբերակը: Այդ դեպքում Ավտոներկրողներն իրենց առուվաճառքի գործարքները կարող են անել մինչև հուլիսի 1-ը: Նաիրի Սարգսյանը Տիգրան Հովհաննիսյանի հետ զրույցում նշեց, որ որոշման նախագիծն առաջիկայում կմտնի կառավարության օրակարգ: