Array ( [mr_id] => 86918 [mr_node] => 76686 [mr_media] => 76851 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76851 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76851.jpg [media_name] => ԱԻՆ-ՀՀ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 15:28:47 )
Facebook Instagram Youtube
Նախատեսվում է ԱԻՆ աշխատակիցների բնակարանային ապահովման ծրագիր
Արտակարգ իրավիճակների նախարարը հայտնեց նաև համակարգում սպասվող օպտիմալացման մասին վստահեցնելով՝ ջիգյարով աշխատողները կխրախուսվեն, իրենց չարդարացնողները՝ կհեռացվե

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանին չհաջողվեց խուսափել ոլորտին չվերաբերվող հարցերից: Բացառություն արեց, ու պատասխանեց հարցին, թե չի փոշմանե՞լ, որ ժամանակին երաշխավորել է, որ Վանեցյանն ընդունվի համակարգ:

911 ծառայությունը տարվա առաջին 9 ամիսներին սպասարկել է 1 մլն 404 հազար զանգ, մարվել է տարիների ընթացքում կուտակված վառելիքի պարտքը: Նորոգվել են բոլոր մեքենաները: ճապոնական ընկերությունից էլ ստացել են 18 հրշեջ մեքենաներ, ևս 22-ը կհասնեն նոյեմբերին: Ռուսական կողմի հետ էլ պայմանավորվածություն կա՝ Հայատասանին 26 միավոր տեխնիկա փոխանցելու վերաբերյալ: Շւոտով կլուծվի նաև ուղղաթիռների խնդիրը:

Ցոլակյանը հիշեց աննախադեպ հրդեհային տարին, ընդգծեց հրշեջների հերոսական աշխատանքը: Փրկարարների աշխատավարձերը բարձրացնելուց բացի, նրանց սպասվում է ևս մեկ անակնկալ:

Արտակարգ իրավիճակների նախարարը հայտնեց նաև համակարգում սպասվող օպտիմալացման մասին վստահեցնելով՝ ջիգյարով աշխատողները կխրախուսվեն, իրենց չարդարացնողները՝ կհեռացվեն: