Array ( [mr_id] => 86924 [mr_node] => 76688 [mr_media] => 76852 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76852 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76852.jpg [media_name] => a64.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 16:08:08 )
Facebook Instagram Youtube
ԱԺ պատգամավորները պատասխանել են Ալիևի հայտարարությանը
Ալիևը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Ալիևին պատասխանել են հայ խորհրդարանականները:

Այտին ուռուցքով ու տեսանելի վատ տրամադրությամբ Ալիևը Վալդայ ակումբի պատվավոր հյուրն էր: Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ նա պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Ալիևին պատասխանել են հայ խորհրդարանականները: Ռուբեն Ռուբինյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ակնկալում էր, որ իր բանաձևը Ալիևն էլ կկրկնի, քանի որ առանց բոլոր կողմերի համաձայնության խնդիրը չի կարող լուծվել:

Բնակչություն-ժողովուրդ դիլեմային պատասխանել է Հովհաննես Իգիթյանը: Նախ, Արցախը կիրառել է ինքնորոշման իր իրավունքը:

Պատգամավորի խոսքով, քանի որ Ալիևը Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությանն էլ պատասխանել է, որ Արցախը Ադրբեջան է և վերջ, Փաշինյանի այդ հայտարարությունը բացասաբար գնահատած Սերգեյ Լավրովը պետք է նույնը անի նաև Ալիևի դեպքում:

Լավրովի հայտարարությանը պատասխանել էր Հայաստանի ԱԳ նախարարությունը՝ կարևորելով, որ միջնորդները խուսափեն ընտրովի և միակողմանի գնահատականներից: