Array ( [mr_id] => 86931 [mr_node] => 76690 [mr_media] => 76854 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76854 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76854.jpg [media_name] => 4.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-04 17:23:34 )
Facebook Instagram Youtube
WCIT. 15 երկիր՝ մեկ բեմ. Դասական երաժշտության վարպետները Հայաստանում են
WCIT նվագախումբը հենց դիրիժոր Սմբատյանը կղեկավարի: Անձամբ է ընտրել ու Հայաստան հրավիրել 21-րդ դարի կլասիկայի լավագույն դեմքերին:

15 երկիր՝ մեկ բեմ: Աշխարհում առաջին անգամ այս կազմով ու յուրահատուկ առաքելությամբ` դասական երաժշտության վարպետները եկել են Հայաստան: 

Սերգեյ Սմբատյանը նվագախմբին վերջին շտրիխներն է տալիս, վերջին հուշումները անում: WCIT նվագախումբը հենց դիրիժոր Սմբատյանը կղեկավարի: Անձամբ է ընտրել ու Հայաստան հրավիրել 21-րդ դարի կլասիկայի լավագույն դեմքերին: Բեմում արվեստագետներ են, որ ունեն ոչ միայն երաժշտական, այլև IT աշխարհընկալում:

70 երաժիշտները ունկնդրին մտովի կտանեն ճանապարհորդության, այն 15 երկրներ, որտեղից եկել են: Երաժշտական միքսերից հետո բեմում Բաբաջանյանի, Խաչատրյանի ու Մանսուրյանը գործերը կհնչեն: Իսկ հետո ամենահետաքրքիրն է՝ առաջին անգամ՝ հենց այս համերգի ժամանակ ու հենց այս բեմում, նվագախմբի համար կստեղծվի նոր գործ; հեղինակը՝ Արհեստական բանականություն: 

WCIT -տեխնոտոն դարձնելու համար՝ 300 հոգանոց կազմակերպական թիմը աշխատել է կես տարուց ավելի: Հանրապետության հրապարակում մեգաշուն կապահովեն ոչ միայն տեղացի, այլև Ռուսաստանից ու Բելառուսից եկած մասնագետները: Ալեքսանդր Եսայանը վստահեցնում է՝ բացման արարողությունն ու համաժողովի ամբողջ ընթացքը կանցնի բարձր մակարդակով: 

Համերգային ծրագրին զուգահեռ կիրակի երեկոյան հրապարակում շքեղ լուսային շոու կլինի: Կազմակերպիչները խոստանում են՝ տեսածն ու լսածը հանդիսատեսը երկար կհիշի: WCIT -ի բացման համերգին ելույթ կունենա՝ նաև աշխարհահռչակ DJ ՝ Արմին վան Բյուրենը: