Array ( [mr_id] => 86955 [mr_node] => 76699 [mr_media] => 76873 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76873 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76873.jpg [media_name] => ՖՖՖ-575.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 16:53:07 )
Facebook Instagram Youtube
Կրակոցներ Վանաձորում՝ մահացել է 3 մարդ, կան վիրավորներ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Մի խումբ երիտասարդների միջև վեճն ավարտվել է կրակոցներով և դանակահարությամբ:

Վանաձորում՝ Միչուրինի տներից մեկում, հայտնաբերվել է 2 երիտասարդի դի, հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, նրանցից մեկը ճանապարհին մահացել է: Ամենայն հավանականությամբ մահացած երկու երիտասարդները հարազատ եղբայրներ են: Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, տարբեր տրամաչափի 10 պարկուճ և 4 գնդակ, նաև՝ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփի նմանվող չորացված զանգված: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 40-ամյա մի բնակիչ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: