Array ( [mr_id] => 86943 [mr_node] => 76703 [mr_media] => 76865 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76865 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76865.jpg [media_name] => Davo Irak copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 15:11:37 )
Facebook Instagram Youtube
Հակակառավարական ակցիաներ Իրաքում՝ բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100-ի
Զոհերի մեջ են ոչ միայն ցուցարարներ: Քաոսից օգտվել են անհայտ դիպուկահարներ, որոնք սպանել են երկու ոստիկանի:

Իրաքում քաոս է: Հակակառավարական ցույցը իրավապահները այնպիսի ուժով են ճնշել, որ զարմացրել են արդեն ամեն ինչ տեսած իրաքցիներին: Կա առնվազն 90 զոհ, 4 հազար վիրավոր: 

Ցուցարարները բողոքում են կոռուպցիայից, սոցիալական ծայրահեղ վատ վիճակից, պահանջում են վարչապետի հրաժարականը, որը, սակայն, համբերության կոչ է անում: 

Զոհերի մեջ են ոչ միայն ցուցարարներ: Քաոսից օգտվել են անհայտ դիպուկահարներ, որոնք սպանել են երկու ոստիկանի: Փողոց են դուրս բերվել զինված ուժերը իրավիճակը արագ հանդարտեցնելու ու կրոնական հաշվեհարդարների փուլը կանխելու համար: