Array ( [mr_id] => 86945 [mr_node] => 76705 [mr_media] => 76867 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76867 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76867.jpg [media_name] => Avetis im [email protected] copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 15:28:32 )
Facebook Instagram Youtube
Իմ խաչը. Արցախի ազատամարտի մասին Շավարշ Վարդանյանի ֆիլմը մեծ էկրանին է
Հոկտեմբերի 4-ից մեծ Էկրան է բարձրացել իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը: Այն պատմում է արցախյան ազատամարտում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած մարդկանց մասին: Ֆիլմում օգտագործվել են վավերագրական բացառիկ կադրեր՝ անձնական արխիվից:

Վրեժ, արդարություն և սեր: Հայկական նոր գեղարվեստական ֆիլմը մեծ էկրանին է: Իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական կինոնկարը հանդիսատեսին տեղափոխում է 90-ականներ, Արցախյան ազատագրական պայքար: Մեր կռիվը՝ հանուն պատմական արդարության: Շավարշ Վարդանյանի իրական պատմությունների հիման վրա նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմում կադրեր են ռեժիսորի անձնական արխիվից, որոնք երբևէ չեն հանրայնացվել: Պատերազմի մասնակից ռեժիսորը վիրավորում է ստացել, 5 տեսախցիկ կորցրել, բայց կարողացել է փրկել 1200 ժամանոց վավերագրություն:

Ֆիլմը ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի մասին է: Բժշկին մարմնավորում է Ֆրանսիայից հրավիրված դերասան Երո Մուրյանը։ Մեծ տարիքում Ժակին մարմնավորում է ռուս դերասան Բորիս Խվոշնյանսկին, իսկ վրիժառու դարձած արցախցի կնոջը՝ Սոնային՝ Նարինե Գրիգորյանը:

Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Հայկոն է: Սա նրա երրորդ ֆիլմն է պատերազմի մասին:

Ֆիլմի պրեմիերաներ կլինեն Գյումրիում և Ստեփանակերտում: Հեղինակները մտադիր են այն ներկայացնել նաև միջազգային կինոփառատոների: