Array ( [mr_id] => 86957 [mr_node] => 76710 [mr_media] => 76838 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76838 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76838.jpg [media_name] => Alla Noyemberyan viravor.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-03 15:29:03 )
Facebook Instagram Youtube
Կողբում հրաժեշտ են տվել զոհված զինծառայող Մուշեղ Աբովյանին
Սահմանին և սահմանամերձ գյուղերում հիմա իրավիճակը հանգիստ է, Կոթիի համայնքապետն ասում են՝ կրակոցներ չեն լսվում:

Փամփուշտը խլել է Մուշեղի կյանքն ու մտել յուրաքանչյուրիս տուն ու ընտանիք: Տավուշի թեմի առաջնորդն ամենազգայուն կերպով ձևակերպում է իրականությունն ու հորդորում մի պահ դադար առնել, խոնարհումով ճանապարհել հերոսին: Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղ Աբովյանն այն տղաներից է, որ մասնակցել է Տավուշի ուղղությամբ դիրքերի տեղաշարժի վերջին գործողություններին: Տավուշեցի զինվորը զոհվել է ճիշտ իր գյուղի՝ Կողբի առաջ եղած դիրքերը պաշտպանելիս: Հակառակորդը չի լռել և նախօրեին դիպուկահարների կրակի տակ են հայտնվել Կոթիիի ուղղությամբ հայկական դիրքերը: Վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշ Չախմախչյանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Սահմանին և սահմանամերձ գյուղերում հիմա իրավիճակը հանգիստ է, Կոթիի համայնքապետն ասում են՝ կրակոցներ չեն լսվում: 

Ամփոփ պաշտոնական տեղեկությամբ, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին՝ Տավուշի ուղղությամբ, հայկական կողմն այս շաբաթ ունեցել է 1 զոհ և երեք վիրավոր: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հերքում է լուրերը, թե վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է: