Array ( [mr_id] => 86976 [mr_node] => 76711 [mr_media] => 76872 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76872 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76872.jpg [media_name] => 141623_thumb.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-05 16:48:34 )
Facebook Instagram Youtube
Ֆանարջանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի միջադեպի պատճառը եղել է բժշկին աշխատանքից ազատելու հիմքերի պահանջը
Տնօրենի ԺՊ-ն չի դիմել իրավապահներին, պատրաստվում էր երկուշաբթի դա անել

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի և պաշտոնակատարի միջադեպի հետևանքով քթի շրջանում վնասվածք ստացած բժշկի հայրը պնդում է, որ իր որդին տնօրենի սենյակ է մտել լավ տրամադրությամբ և դուրս է եկել քիթը կոտրված: Նա տնօրենի մոտ էր մտել հոր աշխատանքից ազատման հրամանն ու հիմքերը վերցնելու նպատակով:

Մինչև այդ՝ անցած շաբաթ տնօրենի պաշտոնակատարը իր մոտ է հրավիրել կենտրոնի բժիշկ Գագիկ Համբարձումյանին և ասել, որ աշխատանքային պայմանագիրը լուծարում է հիվանդի բողոքի հիման վրա: Համբարձումյանը համաձայնել է, սակայն նրան ցույց չեն տվել բողոքը, ազատման հիմքը և հրամանը: 

Կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը Սպուտնիկին ասել է, որ միջադեպի պատճառը եղել է այն, որ հիվանդի կինը դիմել է իրեն և հայտնել, որ Գագիկ Համբարձումյանը իրենից 400 հազար դրամ է վերցրել: Ինքը հրավիրել է Համբարձումյանին և հարցրել, թե ինչո՞ւ է գումար վերցրել: Քիչ անց հիվանդի կինը հայտնել է, որ գումարը վերադարձրել է: 

Տնօրենի պաշտոնակատարը չի դիմել իրավապահներին, պատրաստվում էր երկուշաբթի դա անել: Գագիկ Համբարձումյանը չի ընդունում, որ գումար է վերցրել հիվանդի հարազատներից: Նրա պնդմամբ՝ տնօրենի պաշտոնակատարը նախ պետք է դիմեր իրավապահներին, իր մեղքը պիտի դատարանն ապացուցեր, հետո միայն իրեն աշխատանքից ազատեին:

Այս դեպքից հետո առողջապահության նախարարը հրապարակեց մի նամակ, որտեղ նշվում է, որ Համբարձումյանը 400 հազար դրամ է վերցրել հիվանդի հարազատներից: Այս փաստաթղթին կից նախարարը գրել է, որ ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: Նախարարը չի մանրամասնել, թե նման խիստ արձագանք ասելով ինչ նկատի ունի: