Array ( [mr_id] => 87026 [mr_node] => 76714 [mr_media] => 76878 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76878 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76878.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 12:42:03 )
Facebook Instagram Youtube
WCIT - 2019. Համաշխարհային տեխնոլոգիական համաժողովը կրում է «Վերանայելով կենտրոնը» խորագիրը
Համաժողովի բացմանը վարչապետը նշել է, որ սա միջազգային հանրությանը Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ռազմավարությունը ներկայացնելու լավ առիթ է:

Ապակենտրոնացումը սկսված է: Հենց այսպես մեկնարկեց ՏՏ համաշխարհային կոնգրեսը: Խորագիրը՝ վերանայելով կենտրոնը: Եռօրյա համաժողովը քննարկելու է նոր կենտրոնների ստեղծումը, տեղեկատվական տեխնոլոգիաների միտումներն ու կարծրատիպերի կործանումը: 

Համաշխարհային նշանակության միջոցառմանը մասնակցում է երկուսուկես հազար հյուր 70 երկրից: Նրանք ՏՏ ոլորտի համաշխարհային դեմքեր են, որոնք քննարկելու են գլոբալ միտումներն ու նորարարության ապագան հենց Երևանում: 

Համաժողովի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա միջազգային հանրությանը Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ռազմավարությունը ներկայացնելու լավ առիթ է՝ ներկայացնելով տնտեսական աճի ցուցանիշները: ՏՏ ապրանքների արտահանումը կտրուկ աճել է: 

Վարչապետը թվարկեց վերջին 150 տարվա ընթացքում աշխարհը փոխած հայ նորարարներին ու նրանց գյուտերը՝ դոլարի կանաչ գույն, գունավոր հեռուստացույց, բանկոմատ, մեխանիկական բետոնախառնիչ, ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփ: 

Հեղափոխական հայտնագործություններ առողջապահության ոլորտում, Մենդելեևի աղյուսակի համալրում, խորհրդային առաջին համակարգիչ, ՄԻԳ կործանիչ: 

Վարչապետը տեղեկացրեց, որ հարկային արտոնություններ են նախատեսված Հայաստանում ստեղծվող ՏՏ ընկերությունների համար, մինչև 2023 թվականը նրանք ազատված են շահութահարկից, վճարում են միայն 10ը տոկոս եկամտահարկ: Արդյունքում վերջին 7 տարում ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: 

Նիկոլ Փաշինյանը եզրափակել է՝ տեխնոլոգիան տեխնոլոգիա, բայց պետք չէ բաց թողնել հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին և կոնյակը վայեյելու հնարավորությունը՝ հյուրերին առաջարկելով վայելել Հայաստանը: