Array ( [mr_id] => 86982 [mr_node] => 76715 [mr_media] => 76879 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76879 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76879.jpg [media_name] => hamerg copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 12:46:44 )
Facebook Instagram Youtube
WCIT - 2019. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի բացումն ազդարարվել է համերգով
Աշխարհի 15 երկրներից ժամանած ավելի քան 100 երաժիշտներ աշխարհում առաջին անգամ կատարեցին ստեղծագործություն, որը հորինել է արհեստական բանականությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի բացումն ազդարարող համերգից րոպեներ առաջ «WCIT» նվագախումբ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ վերջին փորձն է անում: 

Աշխարհի 15 երկրներից ժամանած ավելի քան 100 երաժիշտներ աշխարհում առաջին անգամ կատարեցին ստեղծագործություն, որը հորինել է արհեստական բանականությունը: Այն համադրել է հայկական շարականները և ստեղծել մեկ միասնական երաժշտություն: 

Համերգի երկրորդ մասում վառ լուսային էֆֆեկտներով ու հատուկ էլեկտրո-երաժշտության սիրահարների համար աշխարհահռչակ ԴիՋեյ Արմին Վան Բյուրենը առաջին անգամ ներկայացավ հայ երկրպագուներին: Արմին Վան Բյուրենը Գրեմիի մրցանակակիր և ռեկորդների հեղինակ DJ է, որի եզակի միքսերը լսում են ամբողջ աշխարհում: 

Վերջին կատարման ժամանակ Վան Բյուրենը ծածանեց Հայաստանի դրոշը ու խոստացավ, որ շուտով առանձին համերգով կվերադառնա Երևան: