Array ( [mr_id] => 86993 [mr_node] => 76717 [mr_media] => 76885 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76885 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76885.png [media_name] => Untitled.png [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 13:41:10 )
Facebook Instagram Youtube
Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան 67-ամյակը
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 67-ամյակը: Տարեդարձի առթիվ հղած շնորհավորական ուղերձում վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար: Նա նաև վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի ամրապնդել երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան: