Array ( [mr_id] => 86990 [mr_node] => 76724 [mr_media] => 76882 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76882 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76882.jpg [media_name] => Kim mkrtutyun copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 13:13:07 )
Facebook Instagram Youtube
WCIT – 2019. Քիմ և Քորթնի Քարդաշյանները յոթ երեխաների հետ ժամանել են Երևան, անգամ՝ մկրտել երեխաներին
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար արդեն Հայաստանում են նաև Քիմ և Քորթնի Քարդաշյանները: Քիմ Քարդաշյանի ելույթը սպասվում է վաղը:

Քիմ և Քորթնի Քարդաշյաններին լրագրողները առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա 2-ը սպասել են օդանավակայանում, սակայն Քիմը չի հայտնվել: Պարզվել է, որ աստղային ընտանիքն օդանավակայանից դուրս է եկել ոչ թե VIP սրահով, այլ նախագահական սրահով։ «Ժամի» նկարահանող խումբը ֆիքսել է ռեալիթի շոու աստղի ժամանումը: WCIT ծրագրի ղեկավարը տեղեկացրել է, որ քույրերը Հայաստան են եկել 7 երեխաների հետ, որոնք քնած են եղել և այդ պատճառով չեն կարողացել դուրս գալ լրագրողների մոտ: 

Ժամանումից մի քանի ժամ անց Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ում: Նա գրել է, որ Երևանում գրեթե առավոտյան ժամը 3-ն է, իսկ ինքը չի կարողանում քնել, քանի որ շատ հուզված է այստեղ լինելու և բոլորին տեսնելու համար։

Գիշեն առանց քնելու անցկացնելուց հետո, վաղ առավոտյան Քիմ Քարդաշյանը դուրս է եկել հյուրանոցից: Նրան և քրոջը՝ Քորթնիին, նկատել են լրագրողներն ու երկրպագուները: Աստղային ընտանիքը երեխաների ուղեկցությամբ դուրս է եկել հյուրանոցից, նստել մեքենա ու մեկնել Էջմիածին: Քիմը և նրա քույր Քորթնին մկրտել են երեխաներին: Նրանք շրջել են Էջմիածնում: Լրագրողներին Քիմն ասել է, որ լավ է զգում իրեն Հայաստանում: