Array ( [mr_id] => 87024 [mr_node] => 76727 [mr_media] => 76886 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76886 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76886.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 14:24:57 )
Facebook Instagram Youtube
Արմենիա TV. Սքեթչային սիթքոմ. «Ֆուլլ yere1» նախագծի առաջին թողարկումը հոկտեմբերի 7-ին է, ժամը 22:30-ին
Յուրաքանչյուր իրավիճակի համար պատմությունը զարգանալու և ավարտվելու է մի քանի րոպեում:

Վերջին տարիների ամենավարկանիշային նախագծերից երկուսը` «Ֆուլլ Հաուսը» և Երևանը վերադառնում են հայկական հեռուստատեսության համար նոր, էքսպերիմենտալ ձևաչափով: «Ֆուլլ Հաուսի» ծանոթ կերպարները կներկայանան Երևան նախագծի ձևաչափով: 

Յուրաքանչյուր իրավիճակի համար պատմությունը զարգանալու և ավարտվելու է մի քանի րոպեում: Մի սքեչում խաղում է Գարիկ Սեփխանյան - Քրիստինե Եղոյան դուետը: 

«Ֆուլլ Yere1»-ի համար կառուցվել են նոր տաղավարներ, սակայն ձևաչափը թույլ է տալիս նկարահանումներ անել նաև դրսում: Մի դրվագ էլ նկարահանվում է Միացյալ Նահանգներում: Կամոյի կերպարը մարմնավորող Աղաս Մանուկյանի խոսքով` չնայած իրավիճակը փոխվել է, կերպարի բնավորության մեջ փոփոխություններ չկան: 

Հումորի խիտ չափաբաժինն ապահովելու համար «Ֆուլլ Հաուսի» հերոսներին միացել են նոր կերպարներ: 

Արմենիա Պրեմիումով նախագիծն արդեն սկսվել է: Արմենիա ԹիՎի-ի եթերում «Ֆուլլ Yere1»-ի առաջին թողարկումը հոկտեմբերի 7-ին է, ժամը 22:30-ին: