Array ( [mr_id] => 87003 [mr_node] => 76730 [mr_media] => 76890 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76890 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76890.jpg [media_name] => Nairi Kim Yerevanum copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 15:45:36 )
Facebook Instagram Youtube
Քիմը և նրա քույրը՝ Քորթնին մկրտել են իրենց երեք երեխաներին
Քիմ Քարդաշյան. «Շատ հուզված եմ այստեղ լինելու և բոլորին տեսնելու համար»:

Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու համար: Ժամանման օրը Քիմին և նրա քրոջը՝ Քորթնիին, լրագրողները առավոտյան ժամը 10-ից մինչև գիշերվա 2-ը սպասել են օդանավակայանում, սակայն Քիմը չի հայտնվել: Աստղային ընտանիքն օդանավակայանից դուրս է եկել ոչ թե VIP-ով, այլ նախագահական սրահով։ Ժամի նկարահանող խումբը, սակայն ֆիքսել է ռեալիթի շոու աստղի ժամանումը:
WCIT ծրագրի ղեկավարը լրագրողներին տեղեկացրել է, որ քույրերը Հայաստան են եկել 7 երեխաների հետ, որոնք քնած են եղել և Քարդաշյաններն այդ պատճառով չեն կարողացել դուրս գալ լրագրողների մոտ: 

Ժամանումից մի քանի ժամ անց Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ում. Նա գրել է, որ Երևանում առավոտյան ժամը 3-ն է, իսկ ինքը չի կարողանում քնել, քանի որ շատ հուզված է այստեղ լինելու և բոլորին տեսնելու համար։
Վաղ առավոտյան Քիմ Քարդաշյանը դուրս է եկել հյուրանոցից: Նրան և քրոջը՝ Քորթնիին, նկատել են լրագրողներն ու երկրպագուները: Աստղային ընտանիքը երեխաների ուղեկցությամբ դուրս է եկել հյուրանոցից և նստել մեքենա:

Քիմ Քարդաշյանը հյուրանոցից մեկնել է Էջմիածին՝ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին: Նրանք շրջել են Էջմիածնում: Քիմը Լրագրողներին ասել է, որ լավ է զգում Հայաստանում: 

Մկրտությունից հետո Քիմը հայերեն ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ:

Լրատվամիջոցներում, սոցցանցերում հրապարակումներ եղան, որ Քարդաշյանի կրտսեր որդուն` Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը: Մյուս փոքրիկներին օծել են Աշխեն, Գրիգոր անուններով: Քիմ Քարդաշյանը WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ելույթ կունենա հոկտեմբերի 8-ին: