Array ( [mr_id] => 87005 [mr_node] => 76732 [mr_media] => 76893 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76893 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76893.jpg [media_name] => f55c6535cd7635_55c6535cd79f4.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 16:03:34 )
Facebook Instagram Youtube
Բացահայտվել է մարդու օրգանի ապօրինի շրջանառության դեպք
Եվրոպայում վիրահատությամբ հանել են Հայաստանի քաղաքացու երիկամն ու վաճառել այն: Ոստիկանությանն ահազանգել են` Հայաստանի երկու քաղաքացի ներգրավված է օրգանների ապօրինի վաճառքի մեջ:

Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի միջամտությամբ պարզվել է, որ Հայաստանի քաղաքացին ստացել է Եվրոպա մեկնելու արտոնագիր: Նա մի քանի անգամ մեկնել է Եվրոպա` բժշկական հետազոտություն անցնելու համար: Հերթական բժշկական հետազոտությունն անցնելու պատրվակով նրան կրկին տեղափոխել են Եվրոպա, որտեղ էլ կատարվել է վիրահատությունը:

Մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի շրջանառության հոդվածով քրեական գործ է հարուցվել: Քաղաքացին ցուցմունք է տվել, որ խոսակցություններ է ունեցել երիկամների վաճառքի առաջարկով իրեն դիմած մարդկանց հետ: Պարզվել է հանցագործությանը ներգրավված գրեթե բոլոր անձանց ինքնությունը: