Array ( [mr_id] => 87032 [mr_node] => 76739 [mr_media] => 76904 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76904 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76904.jpg [media_name] => 990686.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 18:11:25 )
Facebook Instagram Youtube
Համաշխարհային IT համաժողովում քննարկվել է ոլորտի զարգացման հարցերը
Հայաստան ժամանած ՏՏ փորձագետներն ու համաշխարհային դեմքերը քննարկել են ոլորտի զարգացման խնդիրները:

Համաշխարհային տեխնոլոգիական համաժողովի միաժամանակ երկու սրահներում տարբեր թեմաներով քննարկում էին: Հայաստան ժամանած փորձագետներն ու համաշխարհային IT դեմքերը խոսեցին ոլորտի ապագայի ու զարգացման խնդիրների մասին:

Բանախոսները համեմատում են տեխնոլոգիական ներկան ու մարդու կյանքն առանց IT տեխնոլոգիաների. ի վերջո` ինչ են փոխում դրանք մեր կյանքում: Քննարկման թեման augmented humanity-ին է, այլ կերպ ասած գերզարգացած մարդկությունը, որտեղ հնարավոր է փոխել անգամ գենետիկ կոդը:

Պանելային քննարկման մյուս թեման ցանցային անվտանգությունն է: Ինչպես ու որտեղ պահպանել անձնական ինֆորմացիան՝ արտահոսքից խուսափելու համար:

Համաժողովի երկրորդ օրը քննարկումներ կլինեն ապատեղեկատվության, խելացի քաղաքների նախագծման և գաղափարների իրագործման թեմաներով: