Array ( [mr_id] => 87029 [mr_node] => 76740 [mr_media] => 76905 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76905 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76905.jpg [media_name] => arm151799429516.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-07 18:17:05 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի և մյուսների գործ. Դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չի հայտնել
Նիստից հետո քրեական գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իր համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ

Դատարանի շենքի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա կալանքը պաշտպանողները ակցիա էին իրականացնում: Քոչարյանի աջակիցներն ընթերցեցին հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչների հայտարարությունը, որով նրանք դատավորներին կոչ են անում հավատարիմ մնալ արդարադատություն իրականացնելու առաքելությանը:

Դատական նիստը սկսվեց լարված մթնոլորտում: Ռոբերտ Քոչարյանի աջակիցների վանկարկումները դուր չեկան մեղադրող կողմի աջակիցներին, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: 

Հայկ Ալումյանը դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` երկու հիմքով. գործը քննելու համար Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Ըստ փաստաբանի խախտվել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանից հետո գործը վերաբշխելու գործընթացքը:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու պաշտպանների միջնորդությանը: Դատախազը հայտնեց, որ իրենք ևս չեն մասնակցել դատավորի ընտրության գործընթացին: 

Դատավոր Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ չհայտնեց: Նիստից հետո քրեական գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իր համար անընդունելի է, որ 30 տարվա պատմություն կերտած նախագահներից մեկը գտնվում է անազատության մեջ: Ըստ նրա քննությունը կարելի է շարունակել նաև Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ գտնվելու պարագայում, քանի որ վստահ է, որ Քոչարյանը չի խոչընդոտի քննությանը:

Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառով մի քանի օրով մեկնելու է Գերմանիա: