Array ( [mr_id] => 87036 [mr_node] => 76746 [mr_media] => 76910 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76910 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76910.jpg [media_name] => Vitali Kardashian copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 13:44:31 )
Facebook Instagram Youtube
Քիմ Քարդաշյանը խոսել է կարիերայի վերելքների և անկումների մասին
Նա խորհուրդ է տվել աշխարհի բոլոր կանանց լինել տոկուն և չվախենալ սխալվելուց:

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովում: Գաղափարների շուկա լիագումար նիստի ժամանակ Քիմ Քարդաշյանը խոսել է կարիերայի վերելքների և անկումների մասին: Նա նաև խորհուրդ է տվել աշխարհի բոլոր կանանց լինել տոկուն և չվախենալ սխալվելուց:
«Նախապես մտածում եմ իմ քայլերը, երբեմն լինում են սխալներ, բայց հաղթողի ռազմավարությունը պարտադիր չէ: Երբեմն ծրագրերդ ինքնաբերաբար են ստացվում, պետք է նաև հարմարվել իրավիճակին: Կարիերայի սկզբում քայլեր եմ ձեռնարկել, որոնց այնքան էլ չէի հավատում: Վաճառել եմ կոշիկներ, խմորեղեն, փքաբլիթներ. ամեն ինչ վաճառել եմ և բացահայտել եմ ինքնավստահությանս էվոլյուցիան: Իսկապես սա էվոլյուցիա է և արդյունքում հասակացա, թե ինչ եմ ուզում անել, որն է իմ այրվող կիրքը: Կարևոր չէ, թե կյանքում որն է քո կոչումը: Եթե մայր ես՝ ի սկզբանե չգիտես, թե ինչ անել և ինչպես, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պակաս հաջողակ ես: Սա նորմալ է: Բոլորի հետ էլ պատահում է: Երբ փորձում ես մի բան, որը չի ստացվում, նորից ես փորձում, երրորդ անգամ... պետք է տոկուն լինել, կարողանալ չհանձնվել: Քանի դեռ սովորում ես յուրաքանչյուր սխալիդ կամ հաջողությանդ վրա, քանի դեռ միահյուսում ես դրանք քո կենսագրության հետ, քանի դեռ դասսեր ես քաղում՝ ճիշտ ուղղու վրա ես»: