Array ( [mr_id] => 87071 [mr_node] => 76751 [mr_media] => 76916 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 76916 [media_album] => 1 [media_path] => media/2019/10/76916.jpg [media_name] => 72879421_3097538603652466_7421387287700701184_n.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2019-10-08 15:29:14 )
Facebook Instagram Youtube
WCIT-2019. Քիմ Քարդաշյանը խոսել է նոր տեխնոլոգիաներով նոր մեդիա-դեմքեր կերտելու մասին
Քարդաշյանը պատմել է մանկության տարիներից պահպանված հայկական հուշերը:

Համաշխարհային տեխնոլոգիական համաժողովի եթե ոչ գլխավոր, ապա գլխավոր հյուրերից ամենահայտնին ու պոպուլյարը: Քիմ Քարդաշյանին լսելու էին եկել համաժողովի գրեթե բոլոր մասնակիցները: Ինչպես տեխնոլոգիաները հեղափոխեցին մեդիան, ժամանցը, լրագրությունը և այդ ճանապարհին ձևավորեցին նոր մեդիա դեմքերի: Քիմ Քարդաշյանը դեռ փոքրուց որոշել էր, որ ուզում է հայտնվել հեռուստատեսությունում, հիմա Քարդաշյանների ռեալիթի շոուն արդեն 17 տարի եթերում պատմում ու ներկայացնում է աստղային ընտանիքի կյանքն ու գործունեությունը:

Քիմ Քարդաշյանը ասել է, որ բանակցում է հայ խոշոր ներդրողների հետ ներքնազգեստի գործարան ստեղծելու համար: Քիմը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս հայկական բիզնես ընկերությունների հետ աշխատելը: «Ժամը» լրատվականի հետ բացառիկ հարցազրույցում Քարդաշյանը պատմել է երեխաներին մկրտելու մասին:

«Երկար ժամանակ եմ մտածել այս մասին: Երբ իմացա, որ պետք է ելույթ ունենամ համաժողովին, անմիջապես որոշեցի, որ բոլոր երեխաներիս հետս եմ բերելու ու մկրտելու եմ հայկական եկեղեցում», - ասել է Քիմը:

Քարդաշյանը շաբաթներ առաջ թվիթերում գրել էր, որ իր համար առաջնային է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ավելի վաղ, Թրամփի հետ հանդիպումից առաջ Քարդաշյանը խոստացել էր, որ կխոսի ցեղասպանության մասին:

«Վերջերս իմ խորհրդականների հետ զրուցում էինք ու քննարկում, թե ինչպես պետք է իրականացնենք դա, ամեն ինչ արվում է»:

Քարդաշյանը նշեց, որ իր համար այս այցելությունը կարևոր է նրանով, որ քույրը՝ Քորթնին նույնպես եկավ Հայաստան: Վերհիշելով մանկությունը՝ Քիմը նշեց, թե հատկապես հայկական ինչ հուշեր ունի:

«Մանկությանս ամենաջերմ հիշողությունները կապված են հայկական ուտելիքների հետ, այն ուտեստները, որոնք տատիկս էր հաճախ պատրաստում: Հայրս այդպես էլ չկարողացավ այցելել Հայաստան, բայց վստահ եմ նա ուրախ է, որ մեր ամբողջ ընտանիքով հիմա այստեղ ենք՝ բոլոր երեխաներիս հետ: Ուրախ եմ, որ Քորթնին էլ տեսավ Հայաստանը»:

Քարդաշյանը նշեց, որ հայաստանյան այցի բոլոր կարևոր պահերը կհեռարձակվեն նաև իր ռեալիթի շոուում: